ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը շարունակում են բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ սա պատերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Թրամփը հիմարություն է որակել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կոչերն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը բանակցություններ էր վարում այնտեղ կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։
Միջազգային զարգացումները կներկայացնի Սյուզաննա Չրաղյանը։












