Ռուսաստանը սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ տիեզերքին առնչվող հարցերով՝ հայտարարել է Կրեմլի ղեկավարը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ շփումներ են պահպանում նաև SpaceX-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Նա հավելել է՝ հպարտ են Starlink-ի ռուսական համարժեք «Լուսաբաց» համակարգով:
«Կարևոր է, որ տիեզերքում չխանգարենք իրար, նաև կարգ ու կանոն պահպանենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ ներկայումս միայն Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանն ունեն սուվերեն տեխնոլոգիական հնարավորությունների ամբողջական փաթեթը։
Վերջին շրջանում SpaceX-ի արբանյակային ինտերնետը Ուկրաինայում թուլացել էր: Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը հերքում էին, որ նման հրահանգ են տվել: Օրերս Վոլոդիմիր Զելենսկին հայտնեց, որ ինտերնետ կապը վերականգնվել է։
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։













