Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այս տարվա ընթացքում՝ օգոստոսի 10-ի դրությամբ, ՀՀ-ից ԱՄԷ արտահանվել է 148 հազար հատ ծաղիկ։ Այս պահի դրությամբ կարծում ենք՝ թիվը մոտ կլինի 160 հազար հատի, որովհետև շարունակաբար արտահանվում են, և արտահանման տեմպերը մեծանում են։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սյուզաննա Սայադյանի հարցին։

«Ավելին ասեմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում իմ հրավերով Հայաստանում կլինեն նաև էմիրաթական խոշորագույն ցանցերից մեկի՝ LuLu-ի ներկայացուցիչները։ Կպայմանավորվենք նաև Հայաստանից դեպի Էմիրություններ արտահանման ծավալների մեծացման շուրջ, որովհետև դա շատ խոշոր ցանց է, և ոչ միայն Էմիրություններում է, այլև Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում սուպերմարկետներ ու հիպերմարկետներ ունի»,– նշեց նախարարը։

Անդրադառնալով խաղողի մթերման հարցին՝ նա ասաց. «Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է։ Այս պահի դրությամբ, մեր օպերատիվ տվյալներով, արդեն իսկ մթերվել է 201 հազար տոննա, և մնացել է մթերել 1500-2000 տոննա»,– ասաց Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ որևէ դժգոհություն հանրային առումով չի եղել։

«Մենք չունենք դեպք, երբ որևէ քաղաքացի պայմանագիր է ունեցել, բայց նրա բերքը չի մթերվել։ Ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները պայմանագրեր չեն ունեցել, բայց նրանց բերքը մթերվել է։ Հերթերը պայմանավորված են եղել նրանով, որ մեր ֆերմերները պայմանավորվածից շատ խաղող են բերել։ Դա տևել է 2-3 օր և ամբողջությամբ լուծվել է»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։

Մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ․ վարչապետը՝ պետական պարտքի ավելացման մեղադրանքների մասին

Մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ․ վարչապետը՝ պետական պարտքի ավելացման մեղադրանքների մասին

Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

ԱԺ-ում հարակից զեկույցներով ներկայացվել են 2027 թվականի պետբյուջեի վերաբերյալ մշտական հանձնաժողովների դիրքորոշումները

ԱԺ-ում հարակից զեկույցներով ներկայացվել են 2027 թվականի պետբյուջեի վերաբերյալ մշտական հանձնաժողովների դիրքորոշումները

Ներկայացվել է 2027 թվականի բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը

Ներկայացվել է 2027 թվականի բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը

TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ

TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ

Տարեվերջին կավարտենք «300 դպրոցն ու մանկապարտեզը», 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցների, 100 մանկապարտեզների շինաշխատանքները. Անդրեասյան

Տարեվերջին կավարտենք «300 դպրոցն ու մանկապարտեզը», 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցների, 100 մանկապարտեզների շինաշխատանքները. Անդրեասյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում