Ծաղկաձորում վերաբացվել է Ծաղկունյաց հրապարակը: Էկոնոմիկայի նախարարը շնորհավորել է Ծաղկաձորի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ՝ ընդգծելով, որ մարզերում տնտեսական ակտիվության խթանումը Կառավարության տնտեսական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։ Գևորգ Պապոյանը ողջունելի է համարել մասնավոր ներդրումով մարզերում ենթակառուցվածքների զարգացումը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան













