Մի խումբ ամերիկացի սենատորներ պահանջում են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի Ռուսաստանից դիզելային վառելիքի ներմուծումը վերսկսելու որոշումից՝ պնդելով, որ այն հակասում է ամերիկյան օրենսդրությանը։ «Միացյալ Նահանգները չպետք է ֆինանսապես աջակցի Պուտինին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանությունները», - հայտարարել են սենատորները։ Ուկրաինայի նախագահն էլ Միացյալ Նահանգների նախագահի որոշումը համարել է ներդրում պատերազմի մեջ և նվեր Պուտինին։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան












