Ընտրությունը նախագահ Թրամփինն է. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների դեմ, սակայն միևնույն ժամանակ չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հնարավորությունից: «Ընտրությունը նախագահ Թրամփինն է», - հայտարարել է Արաղչին: Մինչ այս Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն մերժել էր Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկը, որը փոխանցվել էր Կատարի միջոցով: Նա նաև չէր բացառել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռմբակոծությունների վերսկսումը: Իրանի բանակի խոսնակը նշել է, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են հետ մղել ցանկացած ագրեսիա:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան
Դիտումներ51











