ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի եռօրյա ընտրությունները: Քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի հաշվարկների արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,8 տոկոսը: Այսպիսով, «Միասնական Ռուսաստանը» 450-տեղանոց Պետդումայում կարող է ունենալ 355 պատգամավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում: Նախորդ գումարման Պետդումայում կուսակցությունն ուներ 310 պատգամավոր: Կումունիստական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 13,79 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 9 տոկոսը: «Նոր մարդիկ» կուսակցությունը ստացել է ձայների 7,97 տոկոսը: Իսկ «Արդար Ռուսաստանը» ստացել է ձայների 4,97 տոկոսը: Կուսակցությունը Պետդումա կանցնի, եթե հաղթահարի 5 տոկոսի շեմը:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում