ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ են: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ Հայաստանի Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա ԹՐԻՓՓ նախագծի իրագործումն է, որը բխում է Կառավարության Խաղաղության խաչմերուկ նախագծից: 

«ԹՐԻՓՓ նախագիծը, որն իրագործվելու է ՀՀ-ի տարածքում և ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա, վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը:

Հայաստանի շրջափակումը, ի դեպ, հիմա մասամբ հաղթահարված է, որովհետև 2025-ի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների և ՀՀ-ից արտահանումների համար, իսկ Ախալքալաք-Կարս երկաթուղին մայիսից բացվեց Հայաստանից արտահանումների և դեպի Հայաստան ներմուծումների համար:

Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար»,- հայտնեց վարչապետը՝ հավելելով՝ ԹՐԻՓՓ նախագիծը, սակայն, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ՝ Նախիջևանի տարածքով, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին:

Վարչապետն ընդգծեց՝ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Նախիջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է վերջիններիս համար: 

«Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու ԻԻՀ-ի հետ»,- հայտնեց Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Պարսից ծոց-Սև ծով երկաթուղին ԹՐԻՓՓ-ի հետ ուղիղ կապ չունի, այսինքն՝ այս նախագծի մաս չէ: 

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում