Վստահություն չեն ներշնչել. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ հանձնաժողովների նախագահի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու իր պատճառներն ունի: Խմբակցության քարտուղարը հիմնավորել է, որ թեկնածուների ելույթները չեն գոհացրել իրենց, նաև նպատակը ընդդիմությանը բոյկոտելը չէ: Վոլոդյա Հակոբյանը հիշեցրել է, որ կառավարող ուժը կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուներից Արամ Վարդևանյանին և Լիլիթ Գալստյանին:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան













