ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան

ԼԼուսինե Մուրադյան

Անընդհատ ապօրինի գույքից եք խոսում, ասում եք՝ եթե մենք չզբաղվեինք քաղաքականությամբ, ապա ապօրինի գույքի գործերը չէին լինի: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 5-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Եթե ապօրինի գույքի գործերը չլինեին, դուք քաղաքականությամբ չէիք զբաղվելու: Դուք գնալու էիք, վայելելու էիք ձեր ապօրինի գույքը մալդիվներում, բալիներում, կալուգաներում, Բելառուսում և տարբեր տեղերում: Հետևաբար, դուք քաղաքականության մեջ եք, որպեսզի ապահովեք, պաշտպանեք, փորձեք փրկել ձեր ապօրինի գույքը:

Նույնը քաղբանտարկյալներին է վերաբերում: Դուք քաղաքականության մեջ չէիք լինի, եթե հանցավոր գործունեություն չկատարեիք: Հիմա անունը դրել եք քաղբանտարկյալ: Դուք քաղաքական վահանով ուղղակի ուզում եք պաշտպանվել: ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, և սա միանշանակ է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում