Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին

ԿԿարմեն Ղուկասյան

Այս ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնց հետ, մեղմ ասած, ես հաշտ չեմ: Ճիշտն ասած, ուզում էի անդրադառնալ Լևոն Քոչարյանի հայտարարություններին, բայց էլի այդ աթոռները դատարկ են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

«Այդ մարդկանց մոտ սովորություն է՝ գան, արագ հայտարարություններ անեն, արագ լքեն դահլիճը, որպեսզի չլսեն իրենց հայտարարություններին արված պատասխանները: Թերևս ստիպված եմ երկխոսել վերջիններիս աթոռների հետ: Ճար չկա ուրիշ»,- հայտարարեց Չախոյանը: 

Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը հպարտանում է, իսկ ինքը փորձում է հասկանալ՝ ինչի՞ համար է հպարտանում՝ Մարտի 1-ի՞, թե՞ Հոկտեմբերի 27-ի, «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանի սպանության համա՞ր է հպարտանում, էն քաղաքական սպանությունների ու հետապնդումների համա՞ր է հպարտանում:

«Ափսոս, դահլիճում չէր, հուսով եմ՝ կարձագանքեր տեղից»,- ասաց Չախոյանը:

Նա անդրադարձավ նաև ընդդիմության՝ ՔՊ խմբակցության պատգամավորներին կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրելու վերաբերյալ հայտարարություններին: 

«Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք: Ձեր կողքը նստած է Լևոն Քոչարյանը, ու հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, էսօրվա օրով մեղադրվում է ապօրինի հարստացման համար: Դատախազությունը 200 միլիոն դոլարի գույք է պահանջում Ռոբերտ Քոչարյանից»,- նշեց նա՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ինչի՞ մի օր հարց չեն տվել Քոչարյանին՝ ո՞նց եղավ, որ նախագահի 400 հազար դրամ աշխատավարձով Աֆրիկայում դարձար ոսկու հանքի տեր, Հունաստանում՝ առանձնատան տեր:

«Բա մի հատ հարց չե՞ք տալիս ձեր առաջնորդին, փորձում եք կոռուպցիա փնտրել մեր մեջ»,- ասաց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում