Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու պաշտոնում:

Մեկ այլ հարցի՝ ի՞նչ է լինելու պատգամավորական մանդատը վայր դրած Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագիրը, Փաշինյանը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, քանի որ խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է: Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում