2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թիվը. Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

2025-ի արդյունքներով ՀՀ-ից արտագաղթը դադարել է և սկսել ներգաղթը: 2025-ը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների արտագաղթի դադար ունենք և ունենք ներգաղթ, որովհետև 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին:

«Իհարկե, սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը ՀՀ-ի կյանքում, և միանշանակ և աներկբա՝ պատմական տարի է, հենց թեկուզ պետք է արձանագրեմ՝ 2025-ը պատմական տարի է»,- ավելացրեց վարչապետը:

Նրա խոսքով՝ 2025-ին կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են ՀՀ զարգացման հետագա ընթացքը: 

«Առաջին հերթին՝ դա կապված է խաղաղության հաստատման ու հարակից պրոցեսների հետ»,- ընդգծեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում