Նոր սպառազինությունները որակապես և քանակապես գերազանցում են նախկինների օրոք ունեցածը. փորձագետ

ԴԴիանա Գասպարյան

Ռազմական փորձագետը անհիմն ու անլուրջ է համարում որոշ ընդդիմադիր շրջանակներից հնչող քննադատությունը Հանրապետության օրվա զորահանդեսից հետո:

Ըստ Լեոնիդ Ներսիսյանի՝ 2022 թվականից հետո Հայաստանի ձեռք բերած սպառազինությունները թե՛ քանակապես, թե՛ որակապես գերազանցում են նախկինների օրոք ունեցածին: Շքերթի քննադատությամբ հանդես էին եկել մասնավորապես Սերժ Սարգսյանն ու Նարեկ Կարապետյանը:

Փորձագետը հիշեցնում է, որ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ Կարապետյանի հորեղբայրն էլ բարձրաստիճան պաշտոնյա էր, մեր երկրի ռազմական բյուջեն տասնապատիկ զիջում էր Ադրբեջանին:

Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում