Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս

Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում, ասել է ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ «Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը:
Նրա խոսքով՝ տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցով:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©