Արարատում ձեզ 1500 ձայն կտանք: Քո ցավը տանեմ, էտի յեքա բանա. ընտրակաշառք՝ «Ուժեղ Հայաստանի» անունից
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունում Ռուսաստանում բնակվող անձը խոստանում է Արարատի մարզում հազարավոր ձայներ ապահովել «Ուժեղ Հայաստանի» համար: Փոխարենը Հայաստանում բնակվող անձը խոստանում է կուսակցության ղեկավար կազմի միջոցով ապահովել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող և Ռուսաստանում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալը։
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։













