Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար չի երկարաձգի ապրիլի 7-ին Իրանում հաստատված հրադադարը և չի բացի Հորմուզի նեղուցը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի: Նա հերթական անգամ կրկնել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու ծրագրերից, իսկ հարստացված ուրանի դուրսբերումը, ըստ Թրամփի, երկար և բարդ գործընթաց է լինելու:

«Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում, մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել», - շեշտել է ԱՄՆ նախագահը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանի նավատորմը, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանությունը ոչնչացվել են, և Հանրապետությունում իշխանափոխություն է տեղի ունեցել: «Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա: Սակայն ես թույլ չեմ տա, որ դեմոկրատները շտապեցնեն Միացյալ Նահանգներին՝ կնքելու այնպիսի գործարք, որն այնքան էլ լավը չի լինի», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նշել է, որ Թեհրանի հետ նոր գործարքը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Բարաք Օբամայի կնքած միջուկային համաձայնագիրը: «Մեր գործարքը կերաշխավորի խաղաղություն, անվտանգություն և ապահովություն ոչ միայն Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար», - ընդգծել է ԱՄՆ նախագահը, եզրափակել՝ եթե Իսլամական Հանրապետության նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է պայծառ ապագա ունենալ։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում