Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք և փորձելու ենք լուծելով առաջ գնալ. Ալեն Սիմոնյան

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարցեր ուղղեցին հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով ՌԴ-ում հայ գործարարների ունեցած խնդիրներով: 

Սիմոնյանը հույս հայտնեց՝ բոլոր խնդիրները կքննարկվեն ու կլուծվեն:

«Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք և փորձելու ենք լուծելով առաջ գնալ: Մենք մեզանից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, և նման մտադրություն չկա»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,- ասաց Սիմոնյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ում Հայաստանը կմնա այնքան, ինչքան կարողանա, պատասխանեց՝ եթե ըմբռնումով չմոտենան, կխոսեն այդ մասին նրանց հետ:

«Փաստացի հիմա ինչքան ժամանակ է՝ մենք փորձում ենք համատեղել: Իսկ էն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և մի գիշերվա մեջ  թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին, և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»։

Լրագրողներից մեկի հարցին՝ այսինքն՝ գործող իշխանությունն էլ կարող է մեկ գիշերվա մեջ փոխել իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Տարբերությունը զգացե՞լ եք Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացե՞լ եք։ Օրինակ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ»:

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում