Գոլային իրավիճակը ստեղծված է, հարկավոր է այն օգտագործել. վարչապետի ուղերձը խոշոր գործատուներին

ԼԼիլիթ Ասատրյան

2018-ից ի վեր 288 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Հայտարարել է վարչապետը ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործարարների հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ մեր երկրում միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից ավելի է: «Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել, դինամիկան պահպանել»,- ասել է պետության ղեկավարը: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացով:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում