2026-ին կեղծ և հուշանվեր թղթադրամներով գնումների 11 դեպք է արձանագրվել, 9-ը՝ բացահայտվել է
Այս տարի կեղծ կամ հուշանվեր թղթադրամներով առևտրի 11 դեպք է արձանագրվել, որոնցից 9-ը բացահայտվել է: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ այդ թղթադրամները հիմնականում վաճառվում են առցանց հարթակներում, իսկ կեղծն իրականից տարբերակելու համար խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել թղթադրամի պաշտպանական հատկանիշներին, որոնք հրապարակված են Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատտուրյանի տեսանյութում։













