Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ

ԳԳոհար Սարգսյան

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։
Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում