ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ. ՀՀ-ԱՄՆ գործակցություն՝ միջուկային անվտանգության, ռազմական գործընկերության ասպարեզում. Վենսի այցը

Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն։ Ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում արձանագրված առաջընթացով հայտարարվել է 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին, որը էականորեն նպաստելու է մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը: TRIPP-ը բացելու է առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի նոր աշխարհ մեր տարածաշրջանում, հիմնադրամը մասնավոր մեծ կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում: Կյանքի կկոչվի «Firebird» ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպմանը հաստատվել է նաև դեպի Հայաստան՝ «NVIDIA» ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©