Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր

ՄՄարո Թարվերդյան

Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին, մինչ այդ Ոստիկանությունը շարունակելու է պայքարը  արգելքը խախտողների դեմ։

Ոստիկանությունը վերահսկողություն է  սահմանում նաև ավտոճանապարհներին, որոնցով  տեղափոխվում է ապօրինի որսը։

Հունվարի 22-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ- 21213» մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 11-րդ կմ-ին նրանք կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր «Օպել» մակնիշի մեքենա: Ստուգմամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ: Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում:

Այս դեպքից մոտ մեկուկես ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին, երթևեկության հանդիպակաց գոտիում, նկատել են կայանված «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային՝ մեքենաները հեռացել են՝ թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր:

Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։

Հունվարի 25-ի գիշերը Հրազդան քաղաքում՝ Հին շուկայի տարածքում, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Գեղարունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ՝ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ՝ անծանոթ անձից։

Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները հայտնաբերել են ձկներով երեք արկղ։ 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում