Բախումներ Սիրիայի բանակի և քրդական ուժերի միջև

Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական խմբավորումների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել։ ԶԼՄ-ների տվյալով՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Քաղաքային դպրոցները, համալսարանները և կառավարական կառույցները դադարեցրել են աշխատանքը, Հալեպի օդանավակայանում չվերթերը հետաձգվել են։ Կառավարական և քրդական ուժերն իրար են մեղադրել էսկալացիայի համար:

Հալեպում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնում է, որ բախումներ են գրանցվել նաև հայաբնակ թաղամասերի մոտ, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում, սակայն մինչ այս պահը արձանագրվել են միայն նյութական վնասներ։

Սիրիայի զինված ուժերին քրդերի ռազմական կազմավորումների ինտեգրման հարցով բախումներից օրեր առաջ Դամասկոսում տեղի էին ունեցել հերթական բանակցությունները Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարության և Սիրիայի իշխանությունների միջև: Քրդական կողմը հայտնել է, որ այս հարցում առաջընթաց կա, սակայն մանրամասները հետագայում պետք է համաձայնեցվեն:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©