ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց

ԷԷմմա Վարդանյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 23-ին է հրապարակել որոշումը։

«Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Անահիտ Աբրահամյանը և Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են եղել որոշմանը, սակայն կողմ են քվեարկելով «նկատողություն» տույժի տեսակին։ Որոշումը և հատուկ կարծիքները օրենքով սահմանված կարգով կուղարկվեն կողմերին»,- նշեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում