Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր

ԴԴիանա Գասպարյան

Կիևից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը ավելի քան 450 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հիմնական թիրախը եղել է երկրի էներգետիկ համակարգը, ամենամեծ վնասը կրել են Օդեսայի մարզը և հարավային շրջանները: Հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Կան վիրավորներ: Սումիում բնակելի կառույցի հարվածի հետևանքով կին է զոհվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշեր ուկրաինական 41 ԱԹՍ է խոցվել: Թիրախում են եղել Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի և այլ մարզեր: Հաղորդվում է, որ Բելգորոդի մարզում կան վիրավորներ։ Սարատովում էլ երկու մարդ զոհվել է:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում