Զախարովան՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը,որը, ըստ տարբեր գնահատականների, նախազգուշացում է Եվրոպայի համար և երկկողմ հարաբերությունները վերաիմաստավորելու ազդանշան է:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ կարևոր է, որ Ռուսաստանը փաստաթղթում հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, իսկ Ռուսաստանին զսպելու կամ տնտեսական ճնշումն ուժեղացնելու կոչերը բացակայում են։ Այնուհանդերձ, ըստ ռուսական կողմի, Վաշինգտոնը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին համաշխարհային էներգետիկ շուկաներից: Զախարովան նաև մտահոգություն է հայտնել, որ մինչ օրս սպասում են ռազմավարական հարձակողական և պաշտպանական ներուժի մասին՝ ամերիկյան կողմի պարզաբանումներին:

«Չնայած ռազմավարության մեջ տեղ գտած կոշտ դիրքորոշումներին՝ այն թույլ է տալիս մեզ շփման ընդհանուր եզրեր փնտրել»,- հավելել է պաշտոնյան: Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հակասությունները խորանում են, զուգահեռ Եվրոպան, ըստ պաշտոնյայի, ցանկանում է խափանել ռուս-ուկրաինական կարգավորման՝ ամերիկյան նախաձեռնությունները: «Մինչդեռ Վաշինգտոնի որոշ առաջարկներ հիմք են հանդիսանում խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում