Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ հաղորդուղիների ապաշրջափակման մասին

ԱԱսպրամ Սարատիկյան

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակմանը: Նրա խոսքով՝ Թուրքիան Միջին միջանցքի կարևոր օղակն է և օրեցօր մեծացնում է բեռնափոխադրումներ իրականացնելու ներուժը, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով և Կասպից ծովով անցնող երթուղիներով։

Ուալօղլուն նշել է, որ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում Նախիջևանից մինչև Հայաստանի հետ սահման, Հորադիզից մինչև Բաքու հատվածն արդեն մոտ է ավարտին։ Թուրք պաշտոնյան նշել է, որ այդ ճանապարհով կանցնի ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտը:

Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում