Աստանայում այցելեցի alem.ai արհեստական բանականության կենտրոն․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն:
Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:
Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական Ղազախստանի Հանրապետությունում է: Վարչապետը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը միտված մի շարք հարցերը։















