Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը քննարկել են քաղաքական երկխոսության ընդլայնման հարցեր

ԱԱնժելիկա Ժամհարյան

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և շեշտել, որ ակտիվ բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են երկու երկրների վստահելի ու արդյունավետ գործընկերության մասին։

Հանրապետության նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը հատուկ կարևորություն են տվել տարածաշրջանային գործընթացների գնահատմանը և փոխգործակցության այն ուղղություններին, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։



Քննարկվել են քաղաքական երկխոսության ընդլայնման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, էներգետիկ և տրանսպորտային կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։

Երկուստեք ընդգծվել է, որ նոր նախաձեռնությունների ձևավորումն ու արդեն իսկ ընթացող ծրագրերի արդյունավետ կառավարումը կարող են զգալիորեն բարձրացնել երկկողմ համագործակցության ներուժը և նպաստել երկու երկրների տնտեսական և հասարակական զարգացմանը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում և բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը առավել նպատակային և համակարգված դարձնելու վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է համարվել միջազգային հարթակներում փոխաջակցությունը, ինչպես նաև համատեղ դիրքորոշումների ձևավորումը տարածաշրջային նշանակության հարցերում։

Հանդիպման ավարտին հաստատվել է Հայաստանի և Վրաստանի պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը, ամրապնդելու բարիդրացիական հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք ծառայում են երկու ժողովուրդների բարօրությանը, տարածաշրջանի խաղաղությանը և տնտեսական կայունությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում