Կհիմնանորոգվի Նորավանքից Խաչիկ գյուղ տանող ճանապարհը. վարչապետ

Կհիմնանորոգվի Նորավանքից Խաչիկ գյուղ տանող ճանապարհը։ Այդ մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։

Վարչապետը դիտարկել է Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը: Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©