TRIPP-ը կարևոր նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի համար. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն անդրադարձել է TRIPP-ի նախագծին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման արդյունքում: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է՝ այդ երթուղին անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կխթանի Կասպից ծովից այն կողմ առևտրի ակտիվությունը և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Թրամփն ընդգծել է, որ նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական համաձայնագրի արդյունքում։

«Կողմերն այն անվանել են իմ անունով՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Իսկապես գնահատում եմ այդ փաստը։ Հիանալի համաձայնագիր է։ Վստահ եմ, որ այստեղ ներկաները կօգտվեն դրա հնարավորություններից»,- նշել է Թրամփը։

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում