ԵՄ-ն աջակցում է Հայաստանին դառնալ ավելի դիմակայուն և ավելի ինքնիշխան

ԼԼիլիթ Ասատրյան

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին դառնալ ավելի դիմակայուն և ավելի ինքնիշխան: Հայտարարության հեղինակը մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավարն է: Վասիլիս Մարագոսը նշում է, որ Հայաստանում ներդրումները վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի:

Եվրամիությունը մի շարք անդամ պետությունների, Շվեյցարիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ Սյունիքում իրականացնում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որի արդյունքներն արդեն իսկ ակնառու են: Բազմաբնույթ ծրագրերը նպաստում են թե՛ ենթակառուցվածքների զարգացմանը, թե՛ աշխատատեղերի ստեղծմանը: Սոցիալ-կենցաղային, հոգեբանական մի շարք խնդիրներ ևս կարգավորվում են:

Սյունիքում եվրոպական թիմի աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին հետևել է Քրիստինե Թորոսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում