ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում: ՀՀ Սահմանադրության փոփոխության և կամ նոր Սահմանադրության ընդունման հարցը բացառապես ներքաղաղական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախապայմանին:

«ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը: Դա միայն և միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքաղաքական, մեր հանրային օրակարգի մասն է»,- ասաց նա:

Նախարարը նաև պարզաբանեց՝ Ադրբեջանը շարունակում է այս հարցը կապել պայմանագրի ստորագրման հետ և այն որպես նախապայման դիտարկել, բայց հայկական կողմը այս «կապվածությունը, նախապայանը» չի ընդունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում