ՑԱՀԱԼ-ը Գազան հայտարարել է վտանգավոր ռազմական գոտի

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելի բանակը Գազա քաղաքը հայտարարել է վտանգավոր ռազմական գոտի և չեղարկել մարտավարական տեղային հրադադարները: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ նման որոշում են կայացրել տեղում իրավիճակը գնահատելուց և քաղաքական ղեկավարության համապատասխան հրահանգը ստանալուց հետո։ Քաղաքում մարտավարական դադարները գործում էին հուլիսի վերջից ամեն օր՝ 10 ժամ:

«Հարձակողական գործողություններին զուգահեռ՝ կշարունակենք աջակցել մարդասիրական ջանքերին: ՑԱՀԱԼ-ը մինչև վերջ պայքարելու է Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումների դեմ և պաշտպանելու է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է բանակի հայտարարության մեջ։

Իսրայելական կողմը նաև տեղեկացրել է, որ Գազայի հատվածից վերադարձրել է 2 պատանդի դի: Զուգահեռ Գազայում հարձակողական գործողություններն ակտիվացել են, մարտեր են նաև քաղաքի ծայրամասերում: Իսրայելական ուժերի ներխուժման պատճառով սրվել է պաղեստինցիների նոր տեղահանման հարցը: ՑԱՀԱԼ-ից հայտարարել են, որ դա անխուսափելի է, խոստացել տեղահանվածներին մարդասիրական աջակցություն տրամադրել:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում