Իրանը և «եվրոպական եռյակը» կվերսկսեն բանակցությունները

ԿԿարմեն Ղուկասյան

Թեհրանը և «եվրոպական եռյակի» երկրները համաձայնել են վերսկսել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Ստամբուլում, արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:

Բանակցություններին ընդառաջ Իրանի արտգործնախարարը հայտարարել է՝ եվրոպացիները պետք է իմանան Իրանի դիրքորոշման և այն մասին, որ երկիրն ավելի ուժեղ է դարձել իր իրավունքներին հետամուտ լինելու հարցում, քան մինչև Իսրայելի դեմ պատերազմը:
Աբբաս Արաղչին նաև նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի նախագահին և Եվրամիության դիվանագիտության ղեկավարին՝ նշելով, որ եվրոպական երկրներն իրավական, քաղաքական և բարոյական հիմքեր չունեն՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու համար:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իրանը 2024 թվականի սեպտեմբերից բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: Եվրոպական երեք երկրները վերջին ամիսներին սպառնում են ակտիվացնել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված էր 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով: Իրանը հայտարարում է, որ այդ դեպքում շատ խիստ կարձագանքի:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում