Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ կարևորվել է Իրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորումը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ միջազգային իրավունքին համապատասխան: Նախարարները պայմանավորվել են տարբեր մակարդակներում առաջիկա շփումների մասին։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում:













