ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խրախուսում են, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ ստորագրվի. փորձագետներ

ԿԿարմեն Ղուկասյան

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցությունը դրական են համարում թե՛ Երևանն ու Բաքուն, թե՛ խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնները:

Փորձագիտական հանրույթի գնահատմամբ՝ արդյունքը ևս էական է:

Մասնագետները կարևոր են համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են ուղիղ՝ առանց միջնորդների, թերահավատներին էլ հիշեցնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը թեպետ միջնորդ ուներ, բայց դրա բոլոր դրույթները ոտնահարվեցին:

Քաղաքագետները երկու փաստի վրա են ուշադրություն հրավիրում, առաջին՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը բոլոր հնարավոր միջոցներով խրախուսում են Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը և երկրորդ՝ պաշտոնական Երևանը հստակ հայտարարել է, որ Բաքու-Նախիջևան կապն ապահովող ճանապարհը կարող է շահագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո և հարկ չկա հայաստանյան դաշտ փոխադրել ադրբեջանական խոսույթը:

Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում