Համասը դեմ է հրադադարի՝ ամերիկյան առաջարկին

ԳԳոհար Սարգսյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայել է Գազայի հատվածում 60 օրով հրադադար հաստատելու պայմաններին։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները ՀԱՄԱՍ-ին են փոխանցել հրադադարի առաջարկը:

«Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կգնա գործարքի, այլապես շատ ավելի վատ կլինի», - զգուշացրել է Թրամփը։

Associated Press-ի տվյալով՝ պաղեստինյան շարժումը համաձայն չէ ամերիկյան առաջարկներին, սակայն պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կհանգեցնի պատերազմի լիակատար դադարեցմանը և կբացառի Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը:

Միևնույն ժամանակ, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, գերիներն էլ պետք է վերադարձվեն: Մինչ այդ Եմենի հութիները կրկին հարվածել են Իսրայելին, նախազգուշացրել՝ կանգ չեն առնի, մինչև ՑԱՀԱԼ-ը չդադարեցնի պաղեստինցիների դեմ ագրեսիան:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում