ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու որոշում դեռ չկա. Արաղչի

ԴԴիանա Գասպարյան

Վերջին հարձակումների ֆոնին Թեհրանը դեռ չի որոշել՝ շարունակե՞լ արդյոք Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի և հակաիրանական պատժամիջոցների չեղարկման բանակցությունները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին հորդորել է լուրջ չվերաբերվել երկխոսությունը վերսկսելու մասին հայտարարություններին։

Դիվանագետն անդրադարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության հեռանկարին: Արաղչիի խոսքով՝ չի բացառում հետագայում կառույցի հետ շփումները վերականգնելու հնարավորությունը, սակայն այժմ Թեհրանը հիմքեր չունի ընդունելու ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին:

Ավելի վաղ՝ Իրանի խորհրդարանը հաստատել էր Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև աշխատանքները դադարեցնելու մասին օրինագիծը: Խորհրդարանի ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին տեղեկացրել է, որ, ըստ փաստաթղթի՝ գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան՝ ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի և չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու՝ Իրանի իրավունքը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում