Հռոմի Պապը կոչ է արել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել

ԴԴիանա Գասպարյան

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Լևոն 14-րդի գահակալության արարողությունը: Նորընտիր Հռոմի Պապն իր առաջին ուղերձում դիմել է աշխարհի առաջնորդներին՝ հորդորելով վերջ տալ բոլոր պատերազմներին: Նա կոչ է արել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել և ազատ արձակել գերիներն:

Լևոն 14-րդը կարևորել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատումը և «հյուծված քաղաքացիական բնակչությանը» մարդասիրական օգնություն տրամադրումը: Հռոմի Պապը նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։

Գահակալության արարողությունից հետո Լևոն 14-րդն ընդունել է Ուկրաինայի նախագահին: Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պապին արդար խաղաղության կոչերի և Ուկրաինայի հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջազգային զարգացումները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում