Լավն էլ եմ տեսնում, վատն էլ. վարչապետը Լոռիում շրջայցի ընթացքում լսել է բնակիչներին հուզող խնդիրները

ՎՎահե Դավթյան

Վարչապետն աշխատանքային այցով Լոռիում է: Վանաձորցիներին մտահոգող հիմնական հարցը, որ նրանք բարձրաձայնել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում, տնակներն են: Վարչապետն ասել է, որ ում նկատմամբ պետությունը պարտավորություն ունի, հարցը կլուծվի, միայն թե բնակարանի գնման վկայագիր ստանալուց հետո պետք է տնակները քանդվեն: Առավել բարդ է նրանց խնդիրը, ում նկատմամբ այդ պարտավորությունը չկա:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Ստեփանավան, քաղաքի նորակառույց դպրոցում հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ: Փաշինյանն ասել է, որ ամեն օր դպրոց մտնող աշակերտին պետք է կարևոր ուղերձ փոխանցել՝ լավ սովորիր, որ լավ ապրես, բարեկեցությունը հիմնված է միայն գիտելիքի վրա:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում