Կալասը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բաց չթողնել պահը

ՎՎահե Դավթյան

Ադրբեջանում մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են և ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում՝ ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրագոսի հարցերի՝ Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ:

Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաև՝ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալներին, ազատել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայերի վերադարձի երաշխիքներ:

«ԵՄ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների թվի տագնապալի աճի կապակցությամբ։ ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել համապատասխանեցնել իրենց գործողությունները ներքին և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում ԵՄ-ն հետևողականորեն կոչ է անում ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար»,- ասված է Կալասի պատասխանում:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ փոխգործակցությունը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կալասը ողջունել է երկու երկրի միջև երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ կոչ անելով բաց չթողնել պահը և ապահովել գործընթացի սահուն ավարտը։

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում