ԱԷՄԳ գլխավոր տնօրենը Իրանում է

ԴԴիանա Գասպարյան

Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան: Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների ճնշմանը և կատարել Ատոմային գործակալության ստանձնած պարտավորությունները:

«Իրանը վճռական է՝ շարունակելու Գործակալության հետ շփումները և կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- հավատացրել է Արաղչին։ Նա Գրոսիին տեղեկացրել է Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների մասին։ Արաղչին ընդգծել է երկխոսության և դիվանագիտության կարևորությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն էլ համոզմունք է հայտնել, որ կառույցի և Թեհրանի գործակցությունն անհրաժեշտ է՝ երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: «Դիվանագիտության կարիք կա»,- շեշտել է Գրոսին:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: ԱՄՆ նախագահը չէր բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների և միջուկային օբյեկտների խոցման հնարավորությունը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում