Վաշինգտոնը հրադադարի հասնելու վերջին փուլում է. Զելենսկի

ԴԴիանա Գասպարյան

Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, բողոքել, որ ռուսական կողմը «վատ դիվանագիտությամբ» է զբաղվում:

Նա պնդել է՝ հրադադարի համար չեն կարող լինել նախապայմաններ: «Իսկ կրակը դադարեցնելուց հետո կարող ենք խոսել ցանկացած ձևաչափով:

Տեղեկություններ ունենք, որ Վաշինգտոնը հրադադարի հասնելու վերջին փուլում է։ Ակնկալվում է, որ հակառուսական պատժամիջոցները կուժեղացվեն»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն աշխատում է գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, քննարկվում են դաշնակիցների հնարավոր մասնակցությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման գործում և ներկայությունը՝ գետնին և օդում։

Նա մեկնաբանել է Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, նշել՝ ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալն ընդամենը 3,5 միլիարդ դոլար է, ուստի ամերիկյան տուրքերը չեն ազդի ո՛չ Ուկրաինայի տնտեսության, ո՛չ էլ ռազմական մատակարարումների վրա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում