Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան էր ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումների շարքը սկսվել էր Ալեն Սիմոնյանի և Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի շփումների ակտիվացմանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը:

Քննարկվել են նաև երկու երկրների Ազգային ժողովների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում