Կարեն Մալխասյանը՝ կոալիցիայի և համագործակցության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Ի սկզբանե հայտարարել էինք, հիմա էլ եմ հայտարարում, որ կոալիցիա ու ընդհանրապես ցանկացած համագործակցության ձևաչափ «Քաղաքացիական պայմանագրի» հետ չի լինելու: 

Այդ մասին լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը («Ապրելու երկիր» կուսակցություն):

«Մյուս ուժերի հետ համագործակցության եզրեր կա, բայց ժամանակից առաջ չընկնենք»,- նշեց նա: 

Այն հարցին, թե արդյոք քվեարկության ընթացքում նկատել են խնդիրներ, թեկնածուն պատասխանեց. «Ահազանգեր եղել են, բայց մանր-մունր տեխնիկական խնդիրներ են եղել: Այնպիսի խնդիր չի եղել, որ բարձրաձայնենք: Տեղում ուղղվել է: Միանշանակ հետևողական ենք լինելու: Հետևելու ենք, որպեսզի գյումրեցին կարողանա իր քվեն, իր կամարտահայտությունը ազատ արտահայտել»,- ասաց Կարեն Մալխասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում