Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ը

ՄՄերի Ներսիսյան

Մյանմարում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Մյանմարի պետական լրատվամիջոցներին:

Վերջին տվյալով՝ աղետի հետևանքով վիրավորվել է 2376 մարդ, հազարավոր անհետ կորածներ կան:

Մյանմարում մարտի 28-ին տեղի է ունեցել երկու իրար հաջորդող երկրաշարժ՝ 7,7, և 6,4 մագնիտուդով: Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Երկրաշարժից հետո գրանցել է 77 հետցնցում։

Երկրի 11 շրջանում ավերածություններ են տեղի ունեցել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

«Ցնցված ենք Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները»,- նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում