Անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա. Նարեկ Ղահրամանյանը՝ Սյունիքում ադրբեջանական կողմի կրակոցների մասին

ԿԿարմեն Ղուկասյան

Խորհրդարանում լրագրողներն այսօր սահմանային կրակոցների վերաբերյալ հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին:

Նրա խոսքով՝  դեռևս 2000-ականներից՝ դեպքեր են լինում, երբ մենք ենք օդ կրակում, դեպքեր են լինում, երբ՝ ադրբեջանական կողմը:

«Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք, և նույնն էլ իրենք էին անում: Վերջին օրերի այս կրակոցները, քաջատեղյակ եմ, չէին կրում թիրախավորված և ինտենսիվ բնույթ, վիրավորներ չկան»,- ասաց պատգամավորը

Միևնույն ժամանակ, Ղահրամանյանը նշեց՝ ինքը չի արդարացնում այդ կրակոցները:
 

Լրագրողների հարցին՝ արդյոք նա դրանում վտանգ չի՞ տեսնում, վերջինս պատասխանեց՝ եթե կա կրակոց, վտանգ, ամեն դեպքում, կա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի տեղեկացնում կրակոցների մասին, պատգամավորն ասաց. «Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, ինչ-որ անհասկանալի բան կա՞ գրած»: 

Նա չժխտեց, որ անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա:

«Նախ՝ իրենք ինտենսիվ չեն կրակում, երկրորդ՝ չեն թիրախավորում մեր դիրքերը, և այսպես ասած այդ անհանգստությունն առաջացնելու համար է արվում մեծ մասամբ, և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար»,- մանրամասնեց պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում նսեմացնել խաղաղության օրակարգը, Ղահրամանյանը պատասխանեց՝ շատ պարզ պատճառով՝ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում