2024-ին Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը. Միրզոյան

ԿԿարմեն Ղուկասյան

Նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին: Այս մասին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ 2024-ին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, և սա կարևոր արդյունք է:

«Այսօր շարունակել ենք քննարկել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունները: Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումով:

Նշեմ, որ Իրանը իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն: 

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչն է:

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը»,- հայտնեց Միրզոյանը:

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կպահպանվի. փորձագետը՝ Կոնգրեսի ընտրության արդյունքների մասին

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

Հրամանով ընդդիմություն չի ծնվի, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծելով կարելի է խրախուսել. փորձագետներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում